29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարո՞ղ է թույլ երկիրը գնալ, մատ թափ տալ ուժեղի վրա»

Վերլուծաբան Թևան Պողոսյանն ասում է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որ միշտ առաջնորդվում է իր շահերով: «Կկոչվի իր գործընկերն ուղղակի գործընկեր, դաշնակից, թե հակառակորդ, ինքն առաջնորդվում է իր շահերով: Այն րոպեին, երբ Ռուսաստանի շահն այն կլինի, որ Ադրբեջանին ինչ-որ մի բան բացատրի, կառաջնորդվի այդ շահերով, հաջորդ օրը, եթե պետք լինի սիրաշահել, մի մեծ դեսանտ կտեսնենք, որ կգնան ու կսիրաշահեն: Սա գործիքներ են, որ ամեն երկիր պիտի հասկանա: Բայց  Ռուսաստանի մեծագույն շահն է լինել տարածաշրջանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը` խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերություններից: 

Նա նշեց, որ ամեն երկիր պիտի ունակ լինի ցուցաբերել իր վարքագիծն այնպես, որ Ռուսաստանը հասկանա, որ այլ երկիր ևս կարող է իր շահերն ունենալ: «Մենք պետք է ձևավորենք այն հանգամանքը, որ սրանից հետո ցանկացած մի քայլ, որ Ռուսաստանն անի, գիտակցի, որ եթե սա խանգարում է Հայաստանի շահերին, ուրեմն, սա չենք անում, թույլ չենք տալիս: Մինչև այս իրավիճակը չլինի, մենք կորցնելու ենք:

Կարո՞ղ է թույլ երկիրը գնալ, մատ թափ տալ ուժեղի վրա, չի կարող, բայց որտեղից է ձևավորվում թույլն ու ուժեղը, քո ներքին կյանքի հաշվին»:

Թևան Պողոսյանի խոսքով` ճիշտ դիվանագիտությունը կարող է այդ արդյունքը բերել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ