Պարոն Աբրահամյանի աշխատավարձը ինչո՞ւ պետք է բարձրանա
”ԱԺ-ում, նույնիսկ լայն խավերը, եթե ընդգրկվեն օրենսդրական այս դրույթներով, աշխատավարձի էական բարձրացում, որը կարող է հնարավորություն ստեղծել քաղաքացու համար արժանապատիվ ապրելու, չի ակնկալվում: Միայն այս օրինագծով խոստացվում է, որ կարող է հսկայական ծավալի աշխատավարձ բարձրանա պատգամավորի համար, բայց ոչ ուսուցչի, մանկավարժի՛՛,-“Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման” նախագծի քննարկմանը հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
՛՛Ես այսօր ստանում եմ 240.000 դրամ աշխատավարձ և կարծում եմ, որ լավ չեմ աշխատում: Իսկ այն մանկավարժը, ով ստանում է 100.000 դրամ, հսկայական գործ է անում, մեր երեխաներին տալիս է գիտելիք, իսկ մենք այստեղ ի՞նչ ենք անում: Մենք պարտավոր ենք կարգ ու կանոն հաստատել, բայց օրեցոր աճում է արտագաղթը, մեզնից հիասթափվում են:
Մենք լավ չենք աշխատում, որ աշխատավարձ բարձրացնեն, այդ թվում չպետք է բարձրանան Կառավարության անդամների, նախարարների աշխատվարձերը, որովհետև լավ չեն աշխատել: Ամեն օր մեր քաղաքացին չի զգացել, որ իր կյանքը բարելավվում է, հակառակը՝ մեր քաղաքացին ամեն օր դժգոհում է:
Անբարոյական է, երբ մենք ցանկանում ենք մեր աշխատավարձերը բարձրացնել, նույն պարոն Աբրահամյանի աշխատավարձը ինչո՞ւ պետք է բարձրանա: Ինչպե՞ս է մեր քաղաքացին մեզ գնահատելու, եթե մենք կողմ քվեարկենք այս նախագծին՛՛,-շեշտեց Փոստանջյանը: