Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ … ինչու պիտի վարչապետի աշխատավարձը բարձրանա
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ուսուցչի աշխատավարձի բարձրացումը էական փոփոխության չի հանգեցնելու, որովհետև կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի գործարկման ադրյունքում աշխատավարձը մնալու է նույնը: Փաշինյանը կարծիք հայտնեց ԱԺ-ում ՛՛Պետական պաշտոնյաների աշխատավարձերի՛՛ բարձրացման” նախագծի քննրկմանը:
Նա նշեց, որ 2014թ. բյուջեի համաձայն բարձրանալու է նաև հաշմանդամների աշխատավարձը. ՛՛Առաջին կարգի հաշմանդամները ստանալու են մի ամբողջ 1400 դրամով ավելի թոշակ՝ 19.600 դրամ: Աշխատանքային կենսաթոշակների այսպես կոչված բարձրացումների արդյունքում 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին ստանալու է 30.200 դրամ:
Մինչդեռ պաշտոնական վիճակագությամբ պարենային զամբյուղը կազմում է 39.000 դրամ: ՀՀ-ում այսօր 1 մլն. 146.000 մարդ պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի այսպես կոչված քաղաքական էլիտան իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Ու ահա այսօր իրենք կստանան ՛՛բարի լուր՛՛, որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը:
Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն որպես պոպուլիստական՛՛,-հայտարարեց Փաշինյանը:
՛՛Ինչո՞ւ պիտի բարձրանա Տիգրան Սարգսյանի, Մշակույթի նախարարի, Քաղաքաշինության նախարարի աշխատավարձը, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես է օլիգարխը քարուքանդ անում մշակութայան արժեքը: Էտ ինչքա՞ն պիտի աշխատավարձ բարձրացնեք, որ “Փակ շուկայի” ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը քիչ թվա նախարարներին: Ինչո՞ւ պիտի բարձրանա ԱԺ պատգամավորների աշխատավարձը՛՛:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրեն ստեղծված իրավիճակը հիեցրել է Օստապ Բենդերի հայտնի հարցը. ՛՛Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար: Կառավարության տրամաբանությամբ պատգամավորին անկախ լինելու համար չի բավականացնում 329.805 դրամը և փաստորեն նույնիսկ ընդդիմությունն է կողմ սրան՛՛:
Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության այն ներկայացուցիչներին, ովքեր կողմ են այս օրինագծին: Դիմելով մասնավորապես ՀՅԴ-ին, Նիկոլ Փաշինյանը հայատարարեց. ՛՛Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են այս օրենքի նախագծին:
Որ կողմ են հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պառտակած դատախազի թեկնածուին և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել՛՛: