02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հետո ինչ, որ հրաշքով ինքն էլ կենդանի մնացածների մեջ է

Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարը տարաբնույթ կարծիքների ու տեսակետների բախման առիթ է դարձել՝ սոցցանցերում բուռն քննարկումներ են: Օգտատերերի մի մասը քարկոծում է դերասանին, նշելով որ նա դժբախտացրել է երկու ընտանիքի: Մյուսներն այլ կերպ են գնահատում իրավիճակը: Հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը քննադատությունների մեղքը ինչ-որ չափով կապում է նաև լրատվամիջոցների հետ.

“Վարդան Պետրոսյանը և ցանկացած նորմալ և կիրթ մարդ, իսկ որևէ մեկը չի կարող կասկածել, որ մեր սիրելի դերասանը հենց այդպիսին է, (ոչ թմրամոլ է և ոչ էլ հարբեցող), այդպիսի արագությամբ կարող է վարել, եթե արգելակիչները դավաճանել են կամ մեկ այլ նույնքան լուրջ պատճառի դեպքում:Անձամբ ինձ հետ հունվար ամսին արգելակիչների խափանման դեպք է եղել Ամիրյան փողոցի վրա,երբ մեքենան բախվեց երկու ուրիշ մեքենաների որպեսզի կանգնի:Միայն հրաշքով փրկվել ենք:

Ինչպես կարող են որոշ լրատվամիջոցներ այդքան ոչ պրոֆեսիոնալ և անմարդկային լինել գնահատականներ տալիս: Ժուռնալիստիկայի առաջին կանոնն է ազնվությունը, երկրորդ կանոնը կարողանալ բացահայտել կատարվածի պատճառները: Այդ “դժբախտ պատահարի” զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, հետո ինչ, որ հրաշքով ինքն էլ կենդանի մնացածների մեջ է”:

Դիրիժոր Վարդան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հարգելի ֆեսբուքահայեր, Վարդան Պետրոսյանը ոչ մեկիս ոչ պաշտպանության կարիքն ունի, ոչ էլ իրեն կարելի է դատապարտելով վախեցնել: Դժվար թե լինի մեկը, որն ավելի կդատապարտի , քան Վարդանը ինքն իրեն: Դուք մոռացել եք, որ խոսում եք երկրի ամենաարժանապատիվ քաղաքացիներից մեկի մասին, որի հետ դժբախտություն է պատահել: Պատահել է մի բան, որ ցանկացած մեկի հետ կարող էր պատահել:

Նա ինքն իր համար կպահանջի բարձրագույն պատիժ, միայն թե դրանով կարողանա մի քիչ մեղմել վիշտը, որը բոլոր նորմալ մարդկանց է պատել, ներառյալ Հակոբյաններին և Վարդանի մտերիմներին: Մի մտահոգվեք արժանի պատժի մասին, աստված արդեն մաքսիմումով պատժել է նրան: Միայն հասկացող մարդը կարող է հասկանալ ինչ է նշանակում զգայուն մարդու համար երկու երիտասարդի մահվան պատճառ լինել: Ազատ կյանքն էլ ցմահ դատապարտման է հավասար”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ