02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Զարուհին օգտակար էր

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի մասնակցել այսօր առավոտյան կայացած նիստին, որի ընթացքում ԱԺ նախագահը մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԺ-ի տարբեր պատվիրակությունների, այդ թվում ԵԽԽՎ կազմը: Նշենք, որ որոշվել է՝ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունն ընդգրկված չէ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում:

Henaran.am-ի հետ զրույցում Արմեն Ռուստամյանն այս որոշման մասին ասաց. ՛՛Այսքան տարի աշխատելով ԵԽԽՎ-ում, տեղյակ լինելով աշխատանքի ծավալին, հստակ կարող եմ ասել, որ Զարուհին օգտակար էր: Կար մի դաշտ, որն ինքն էր իրականացնում և իրականացնում էր ավելի լավ քան մյուսները: Այստեղ կորուստ կլինի: Բայց որոշումը ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է: Զարուհին անգերազանցելի էր աշխատում` հայտարարություններ, տարբեր տեսակի առաջարկներ, բանաձևեր, ստորագարահավաքներ էր կազմակերպում և այլն՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ սահմանված նոր կանոնակագրով ԵԽԽՎ-ում ռոտացիոն սկզբունք է գործելու հենց ընդդիմության հաշվին, ապա պատգամավորը շեշտեց. ՛՛Ռոտացիա ամենայն հավանականությամբ ընդդիմության հաշվին կկատարվի, բայց ֆորմալ առումով ԵԽԽՎ կանոնակարգով դա թույլատրված ընթակարգ է: ԱԺ նախագահն ունի լիազորություններ, որոնց իրականացման ժամանակ դրանք իհարկե լինելու են ոչ ի վնաս մեծամասնությանը: Եվ իհարկե, այս ամենը ընդդիմադիր դաշտի սահմանափակմանն է հանգեցնելու՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ