11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սամվել Ալեքսանյանի գլխարկները` արնագույն չեն. Խզմալյանին խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը վերջին օրերին ակտիվորեն պաշտպանում է՝ “Փակ շուկա” սուպերմարկետի շահերը, այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների  կարմիր գլխարկների նշանակության մասին:

Սուրենյանցին հատկապես զայրացրել է “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի այն արտահայտությունը, թե իրենց գլխարկները արնագույն են.

”Կարմիր գլխարկը պարզապես տարբերանշան է այն փոքրաթիվ աղանդից, որը ամեն օր փակ շուկայի մոտ խժդժություններ է առաջացնում”,-նկատեց Սուրենյանցը և հավելեց.”Իսկ ինչ վերաբերվում է Տիգրան Խզմալյանի ասածին, որ կարմիրը ասոցացվում է արյան հետ, ապա ես խորհուրդ կտայի նրան դիմել հոգեբույժի…”

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ