21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու չի լինելու ազգային ավիափոխադրող. նախարարը պարզաբանում է

՛՛Կառավարության որոշումը ավիացիայի ոլորտը ամբողջականապես ազատականացնելու մասին, միջին ու երկարաժամկետ հեռանկարոմ կարող է հանգեցնել 1-2% տնտեսական աճի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Ենթադրության համար հիմք է ծառայում այն, որ ըստ մասնագետների` մոտ 20%-ով կավելանան Հայաստանում իրականացվող թռիչքները:

Հարցին, թե չի լինելու ազգային ավիափոխադրող, Ավանեսյանը պատասխանեց. ՛՛Սովորաբար փոքր երկրների համար դժվար է ունենալ ազգային ավիափոխադրող, քանի որ դրանք հազվադեպ դեպքերում են շահույթով աշխատում՛՛:

Մրցունակության ազգային հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանն էլ ընդգծեց, որ ծրագրի ընդունումը կարող է բեկումնային լինել, քանի որ նաև աշխատատեղերի հարց է լուծվելու:

Անդրադառնալով “բաց երկնքի” դեպքում, ինչպես նաև Հայաստանի տարածաշրջանային խնդիրների առկայության պարագայում անվտանգության հարցին՝ Ավանեսյանն ասաց. ՛՛Այսօր այն երկրները, որոնք հիմնականում գտնվում են կոնֆլիկտային գոտիներում, ազգային փոխադրողներ ունեն, բայց փորձը ցույց է տվել, որ նրանք են առաջին հերթին դադարեցնում իրենց գործունեությունը:

Դա ցույց է տալիս, որ մենք չենք կարող վստահել, որ ազգային փոխադրող ունենալով կլուծենք խնդիրը՛՛: Նախարարի խոսքով՝ կառավարությունը ջանքեր է գործադրելու, որպեսզի Հայաստանում ստեղծվի ավիաընկերություն, բայց այն չի ունենա արտոնություններ և կգործի հավասար մրցակցային դաշտում օտարերկրյա ավիափոխադրողների հետ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ