19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բուռն խոսակցություններ են եղել. գեներալը` վարչապետից եւ բյուջեից

Գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը հերքում է օրվա մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ինքը վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատել է ՀՀԿ ԳՄ նիստում:

”Տենց բան չկա: Բուռն խոսակցություններ են եղել, խոսացել ենք, որ մեր բյուջեն ավելի լավ լինի, ավելի զարգանա, բայց ինչ-որ քննադատություն չի եղել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարոյանը: 

՛՛Հասկացա, որ նա փորձում է ամեն ինչ անել, որ մեր էկոնոմիկան ավելի զարգանա ու շատ լավ ա: Եթե տենց էթա, լավ ա: Ինչ ծրագրեր, որ ներկայացնում է, քննարկում ենք, ես՝ որպես պատգամավոր, տենում եմ, որ մարդիկ փորձում են դնեն ռելսերի վրա, ու շատ լավ ա: Ասենք՝ հարկային փոփոխություն են ուզում անեն, որ շատ ճնշում չգործադրեն գործարարների վրա՛՛,-հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, մամուլը գրել է, որ վարչապետի հայտարարությունը, թե 2014 թվականի բյուջեն ավելանալու է, դժգոհությաններ է առաջացրել Սարոյանի մոտ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ