13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում ավիացիայի ոլորտը ամբողջապես պետք է ազատականացվի

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Հայաստանի Հանրապետության մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշման նախագիծ ներկայացրեց: Նա նշեց, որ նշված ուսումնասիրության հիման վրա, պետք է իրականացվի նաև կառուցվածքային բարեփոփոխումներ: ՛՛Այս նախագծիծը վերաբերելու է տեղական օդային ընկերոությունների լիցենզավորման կարգին, հաստատվող միջոցառումների ցանկով նախատեսվում է բազմաթիվ քայլերի իրականացում: Ստեղծվելու է աշխատանքային խումբը, որը պետք է իրականացնի ծրագրով նախատեսված ծրագրերը՛՛,-ասաց նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և իրարամերժ մոտեցումներ քննարկվել՝ ոլորտի խիստ կարգավորման տարբերակից, մինչև առավելագույն ազատականացման տարբերակը: ՛՛Նախագահի հանձնարարականով պամանագիր կնքեցինք աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի հետ, որը աշխահի լավագույն մասնագետներին վարձեց, որ այս ոլորտում մեր ռազմավարությունը որոշվի: Հարցը երկու անգամ քննարկվել է նախագահի մոտ և ՛՛Մակքենզի՛՛ ընկերության կողմից ներկայացվել են հաշվետվություներ: Ըստ այդ մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ուղղությամբ, ինչը խթանելու է ՀՆԱ-ի աճը, ստեղծելու է նոր աշխատեղետեր, վազեցնելու է տոմսերի գները՛՛,-հայտնեց վարչապետը: Նա համապատասխան գերատեսչություններին հորդորեց մի քանի օրվա ընթացքում քննարկել՝ նախագիծը տեղայնացնելու համար:

Նախարարը համաձայնեց, որ Հայաստանում ավիացիայի ոլորտը ամբողջապես պետք է ազատականացվի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ