Հայերից մնաց մեկը
Ալմա Աթայում ավարտին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մենամարտերը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն 69(կգ) քաշային կարգում հանդես եկող Արամ Ամիրխանյանը, ով 1/8-րդ եզրափկիչում հաղթել է մեքսիկացի Մարվին Կաբրերային: Քառորդ եզրափակիչում Ամիրխանյանի մրցակիցն է լինելու Արիսնոիդիս Դեսպաին, ով ներկայացնում է Կուբան:
1/8-րդ եզրափակիչում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ՝ Նարեկ Աբգարյանը, պարտվեց ուզբեկ Յասուրբեկ Լատիպովին եւ լքեց պայքարը:
Պայքարը շարունակում են նաեւ հայազգի բռնցքամարտիկներ , որոնք հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո: 52(կգ) քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը քառորդ եզրափակիչում կմրցի Տաջիկստանի ներկայացուցիչ Շահնիոր Ահմեդովի հետ, իսկ 69(կգ) քաշային կարգում հանդես եկող Արայիկ Մարությանը, ով ներկայացնում է Գերմանիան, կմրցի Ֆրեդի Էվանսի հետ, ով պաշտպանում է Ուելսի մարզական պատիվը: