17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանցիների 74 տոկոսը կարծում է, որ պետական համակարգում կոռուպցիան տարարծված է. Gallup

Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին 129 երկրներում անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անց է կացվել ՝ յուրաքանչյուր երկրում մոտ 1000 քաղաքացու հետ անմիջական կամ հեռախոսային հարցազրույցի միջոցով:

Համաձայն արդյունքների` երկրներից 108-ում հարցվածների մեծ մասը կոռուպցիան տարածված երևույթ է համարել իրենց պետական համակարգում: 

Հայաստանում հարցվածների 74 տոկոսը կարծում է, որ պետական համակարգում կոռուպցիան տարածված երեւույթ է:

Ադրբեջանում նմանատիպ կարծիք է հայտնել հարցվածների  62 տոկոսը, Վրաստանում` 25 տոկոսը:

Gallup-ը տարբեր երկրների հարցման արդյունքները միմյանց հետ համեմատում է առանձին խմբերում` ազատ, մասամբ ազատ եւ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների համար:

Այսպիսով` ոչ ազատ մամուլ ունեցող երկրների խմբում, որտեղ, ի դեպ, ընդգրկված է նաեւ Հայաստանը, ամենաքիչը Ռուանդայում են սեփական իշխանություններին կոռումպացված համարում՝ այդ երկրում հարցվածների միայն 5 տոկոսն է նման կարծիք հայտնել: Ռուսաստանում հարցվածների 80 տոկոսն է իշխանություններին կոռումպացված համարել: 

Մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում Վրաստանը 25 տոկոս արդյունքով հայտնվել է կոռուպցիան խնդիր համարող երկրների ցուցակի ամենավերջում: Իսկ ահա Տանզանիայում, Քենիայում եւ Հունաստանում 10 հոգուց առնվազն 9-ը ասել է, թե իրենց իշխանությունները կոռումպացված են:

Ազատ մամուլ ունեցող երկրներից ամենաշատը Չեխիայի բնակիչներն են իրենց կառավարությանը  կոռումպացված համարում՝ այս երկրում հարցված քաղաքացիների 94 տոկոսը ասել է, որ իշխանությունները կոռումպացված են: Ազատ մամուլ ունեցող երկրների թվում ամենաքիչ թվով մարդիկ իրենց կառավարությանը կոռումպացված համարում են Շվեդիայում` հարցվածների ընդամենը 14 տոկոսը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ