01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամուսնացած տղամարդկանցից երեխա են ունենում … բազմակնությունը հնարավո՞ ր տարբերակ է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ հոգեբան Սիրինա Առաքելյանը խոսեցին հայերիս համար անսովոր թեմայից՝ բազմակնությունից:

“Հարցը բավականին կնճռոտ է և սվիններով է ընդունվում, գենոֆոնդի պահպանմանը լուծում տալ միայն բազմակնության ճանապարհով` սա ճիշտ չէ: Մենք ունենք արտագաղթ, ունենք ծնելիության խնդիր, բայց բազմակնության ճանապարհով այս խնդիրը չի լուծվի”,-նկատեց սեքսոպաթոլոգը:
Շահրամանյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը բավականին բարդ անդրադարձ է ունենում նաև երեխայի՝ որպես անձ ձևավորման վրա:

“Միմիայն արտագաղթը չէ պատճառը` մեր այսօրվա ցուցանիշների, այլ նաև անպտղությունը: Այսօր տղամարդու և կնոջ անպտղության տոկոսը համարյա հավասար է: Գումար չունենալն էլ նպաստում է բուժում չստանալուն: Լրացուցիչ փաստ է նաև այն, որ ամուսնալուծություններն են շատացել”,-պարզաբանեց սեքսոպաթոլոգը:

Հոգեբանական տեսանկյունից էլ բազմակնությունը չի խրախուսվում: Հոգեբան Սիրենիկ Առաքելյանը այս հարցը դիտարկում է զուտ ազգային մտածելակերպի և մշակութային արժեհամակարգի տեսանկյունից: Ըստ նրա՝ արևելյան ազգերի այս սովորույթը հնարավոր չէ վերարտադրել Հայաստանում:

“Բնականաբար բավականին սրված է այս խնդիրը և վերցնել բավականին հին մշակույթի մոդել և մտցնել Հայաստանի հասարակության մեջ, դա արդեն լուրջ խնդիր է: Հայ կնոջ հոգեբանության համար դա դժվար թե հեշտ տեղայնացվի: Քանի որ հայ կինը անհատ է, սովորական երեխա ծնող էակ չէ, ուղղակի վերարտադրության օբյեկտ չէ”,-նշեց հոգեբանը:

Մասնագետները նշում են, որ Հայաստանում բազմաթիվ են այն դեպքերը, երբ ամուսնացած տղամարդկանցից մեկ այլ կին երեխա է ունենում, սակայն այստեղ նույն հարկի տակ ապրելու խնդիրը կա.

՛՛Հայ կանայք հաստատ պատրաստ չեն սրան, քանի որ հայ կանանցից շատերը նույնիսկ սկեսուրի կամ ամուսնու եղբոր կնոջ հետ չեն կարողանում ապրել, ուր մնաց ամուսնու երկրորդ կամ երրորդ կնոջ հետ՛՛: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ