17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձեզ դժվարին օրեր են սպասվում. սպառնաց Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովի նիստին հայտարարեց, որ կես ժամ առաջ տեղի է ուենցել խմբակցությունների նիստ, որտեղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՛՛Ժառանգությունն՛՛ ընդգրկված չի լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում:

՛՛ Ավտորիտար որոշում է կայացվել է ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության դեմ՛՛,-նշեց Փոստանջյանը

՛՛Հանրապետական՛՛ պատգամավորները սկսեցին ծափահարել: Զարուհի Փոստանջյանը, սակայն, այսքանով չբավարարվեց. դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ասաց. ՛՛Ձեզ դժվարին օրեր են սպասվում՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

Նշենք, որ ըստ Աժ պաշտոնական կայքէջի՝ ԵԽԽՎ-ում խմբակցությունները հետևյալ կերպ են ներկայացվելու՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցություն   2 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ

Բարգավաճ Հայաստան խմբակցություն   1 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ

Հայ Ազգային Կոնգրես խմբակցություն   1 տեղ

Օրինաց երկիր խմբակցություն   1 փոխարինող անդամի տեղ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն   1 փոխարինող անդամի տեղ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ