Հայ ավտոարշավորդները շարունակում են զարմացնել
Օրերս Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում կայացավ Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ փուլը և ՀՀ լեռնային մրցավազքի առաջնության առաջին փուլը:
Henaran.am-ի հետ զրույցում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացի փոխնախագահ Գուրգեն Սեֆիլյանն ընդգծեց՝ մրցաշարի կայացմանը աջակցել են Արագածոտնի մարզպետարանը, Բյուրականի և Ագարակի գյուղապետարանները:
«Մրցաշարը դիտարժան էր: Բազմաթիվ մարզասերներ հավաքվել էին՝ մրցաշարի ընթացքին հետևելու: Ֆեդերացիան գոհ է մեր մարզիկների գրանցած արդյունքներից. նրանք, իսկապես, պատվով հանդես եկան: Շատ գոհ ենք իրենցից: ՀՀ լեռնային մրցավազքի առաջնության առաջին փուլին 11 մարզիկ է մասնակցել, որոնցից 9-ը մրցանակի է արժանացել: Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 34 մարզիկ, որոնցից 11-ը հայեր էին: Նույն մարզիկները մասնակցել են և՛ ՀՀ լեռնային մրցավազքի առաջնությանը, և՛ Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:
Նշեմ, որ մրցաշարի ընթացքում մի մեքենա վառվեց, մի մեքենա էլ վթարվեց: Սա սպորտ է. միշտ էլ կարող են լինել նմանատիպ դեպքեր: Բայց, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ընդգծեմ՝ Կովկասի գավաթի խաղարկության երրորդ փուլը ևս անցկացվելու է Հայաստանում՝ սեպտեմբերի տասին, Վեդիում», – նշեց Գուրգեն Սեֆիլյանը:
Ստորև ներկայացնում ենք լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ փուլի արդյունքերը.
A 1600 դասում առաջին տեղը զբաղեցրեց Անդրանիկ Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Զուրա Թագվարելիան, երրորդ տեղը՝ Կարեն Գրիգորյանը:
N1600 դասում առաջին տեղը զբաղեցրեց Գուրամի Թաթուլաշվիլին, երկրորդ տեղը՝ Յուրի Մանգասարովը, երրորդ տեղը՝ Վալերի Գիորգաձեն:
N2000 դասում առաջին տեղը զբաղեցրեց Վանո Մձելուրին, երկրորդ տեղը՝ Զուկա Օձելաշվիլին, երրորդ տեղը՝ Ամիրան Շերվաշիձեն:
E2-SH1600 դասում առաջին տեղը զբաղեցրեց Լյուդվիգ Երմազյանը, երկրորդ տեղը՝ Հրաչ Աբրահամյանը, երրորդ տեղը՝ Էդուարդ Եղյանը:
E2-SS 1600 դասում միակ պատվավոր հորիզոնականը՝ առաջին տեղը զբաղեցրեց Գիորգի Կիկնաձեն:
N3000 դասում առաջին տեղը զբաղեցրեց Դավիթ Խաչիձեն, երկրորդ տեղը՝ Վարդան Մկրտչյանը, երրորդ տեղը՝ Սանդրո Լոմաձեն:
E2-SH3000 դասում առաջին տեղը զբաղեցրեց Իրակլի Լոբջանիձեն, երկրորդ տեղը՝ Արչիշ Բիձինաշվիլին, երրորդ տեղը՝ Գիորգի Պիրիեւը:
A3000+ դասում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դիմիտրի Քոբուլիան, երկրորդ տեղը՝ Բորիս Սակվարելիձեն, երրորդ տեղը՝ Ալեքս Բեգրամովը:
«Բացարձակ» դասում առաջին տեղը զբաղեցրեց Դիմիտրի Կոբուլիան, երկրորդ տեղը՝ Դավիթ Խաչիձեն, Իրակլի Լոբջանիձեն:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի լեռնային առաջնության առաջին փուլի արդյունքները.
A1600 դասում առաջին տեղը զբաղեցրեց Անդրանիկ Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Կարեն Գրիգորյանը, երրորդ տեղը ՝ Գեւորգ Առուստամյան:
E2-SH1600 դասում առաջին տեղը զբաղեցրեց Լյուդվիգ Երմազյանը, Հրաչ Աբրահամյանը, երրորդ տեղը՝ Գևորգ Առուստամյանը:
«Բացարձակ» դասում առաջին տեղը զբաղեցրեց Վարդան Մկրտչյանը, երկրորդ տեղը՝ Լյուդվիգ Երմազյանը, երրորդ տեղը՝ Արսեն Մանուկյանը: