27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրամիությունը վատնում է մեր ժամանակը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անգլիական BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում  Եվրամիությանը (ԵՄ) մեղադրել է զուր տեղը Թուրքիայի ժամանակը վատնելու մեջ:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոսքերին: Եթե ԵՄ-ը բացեիբաց ասի՝ Թուրքիային չենք ընդունելու, մենք էլ կհանգստանանք և կանցնենք մեր «B» և «C» պլաններին»:

Թուրքիայի նախագահը, հիշեցնելով, որ իր վարչապետության առաջին շրջանում ԵՄ առաջնորդների գագաթաժողովում իրենց իրկիրը ներկայացվում էր, որպես անձայն հեղափոխություն իրականացրած երկիր, ասել է. «Այժմ ԵՄ-ը չի բավարարվում նույնիսկ մեզ այդ գագաթաժողովներին չհրավիրելով ու զուր տեղը վատնում է մեր ժամանակը: Ներկայիս վիճակը սա է»:

Էրդողանն ավելացրել է նաև, որ թուրքերի մեծամասնությունն արդեն չի ցանկանում ԵՄ-ին անդամակցությունը, քանի որ մտածում է, որ կառույցը անկեղծ չէ Թուրքիայի հետ հարաբերություններում:

«Չնայած դրան՝ մենք մի որոշ ժամակ ևս կշարունակենք ԵՄ-ի հետ անկեղծ հարաբերությունները: Տեսնենք, թե դա ինչ կտա մեզ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ