16-ամյա աղջիկը երազում է քայլել և ունի մեր աջակցության կարիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տասնվեցամյա Անահիտը նորից ունի մեր աջակցության կարիքը: Նրա մոտ մանկական ուղեղային կաթված է: Ծնողների հետևողաականության շնորհիվ բավականին առաջընթաց է նկատվել և ձեր բոլորի ներդրումների շնորհիվ, նրա հետ կատարվել է վիրաբուժական միջամտություն Ռուսաստանի Դաշնությունում և աղջիկն ավելի լավ է քայլում: Հիմա սպասվում է հաջորդիվ՝ լոկոմատ բուժման կուրսը և ընտանիքը չունենալով հնարավորություն. կրկին դիմում է ձեր աջակցությանը: Բուժման նպատակի համար պահանջվող գումարը կազմում է 5000 դոլար, հավաքվել է 2 000 դոլարին համարժեք դրամ:
Մեր աջակցությամբ կիրականանա Անահիտի երազանքը՝ ինքնուրույն քայլել:
Ցանկացողներն իրենց փոխանցումները կարող են կատարել Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի անունով «Արարատբանկում» բացված հաշվեհամարներին՝
1510027829290100 /ՀՀ դրամ/,
1510027829290101 /ԱՄՆ դոլար/,
1510027829290149 /Եվրո/,
1510027829290158 /ՌԴ ռուբլի/,
SWIFT:ARMCAM22:
Անահիտի մայրիկի՝ Մարինե Հակոբյանի հեռախոսհամարն է՝ +37491 63 66 20: