19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Արտաքին քաղաքական սկանդալ է հասունանում. Հայկական ժամանակ

Իշխող ՀՀԿ-ում խիստ նեղսրտած են իրենց հեր­թական տապալումից: Թերթը գրում է, որ ՀՀԿ- ականները նշում են, որ հոկտեմբերի 28-29-ին Երեւ­անում նախատեսված ՀՀ- Եվրամիություն միշխորհրդարանական համագոր­ծակցության հանձնաժողո­վի նիստը չի կայանալու:

Ըստ նույն շրջանակների, ԵՄ պատգամավորները, Մաքսային միություն մտնելու Հայաստանի աղմկոտ որոշումից հետո, ի նշան բոյկոտի, հրաժարվել են գալ Երեւան: Հայաստան է գալու միայն ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցու­թյան հանձնաժողովի եվրոպացի նախագահ Միլան Ցաբրնոխը: Ըստ դեռեւս պաշտոնապես չհաս­տատված տեղեկությունների, հանձնաժողովի հեր­թական նիստի փոխարեն Ցաբրնոխը պարզապես հանդիպելու է մեր Աժ-ում ներկայացված քաղաքա­կան ուժերի հետ: Եթե այս տեղեկությունները պաշ­տոնապես հաստատվեն, տեղի ունեցածը կարելի է գնահատել արտաքին քաղաքական սկանդալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ