01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուստամյանի առաջարկը. որևէ խմբակցություն չի տուժի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախագահի ներկայացրած նախագիծը քննվել է և այն բխում էր ԱԺ կանոնակարգ օրենքից: Նախագծի վերաբերյալ Ռուստամյանը ներկայացրել է մի քանի առաջարկներ, որոնք ԱԺ նախագահի կողմից ընդունվել են: ՛՛Ամենահիմնականն այն էր, որ փոքրացնում էր խմբակցությունների դերակատարությունը և նրանց իրավունքների սահմանափակում էր առաջացնում, մասնավորապես այն, որ եթե ֆրակցիան տեղ ունի պատվիրակության մեջ, նա կարող է որոշել՝ ում ներկայացնի, ոչ թե կրկնակի թվով ներկայացնի, որ ԱԺ նախագահը ընտրություն կատարի: Դա հանվեց՛՛,-պատմեց Ռուստամյանը:

Անդրադառնալով ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե այս փոփոխությունն ուղղված է իրենց խմբակցության դեմ՝ Ռուստամյանն ասաց.

՛՛Իհարկե հակսանում եմ, որ ենթատեքստը բխում է այս վերջին կատարված ստրասբուրգյան իրադարձություններից, բայց որ անհարժեշտություն կա կանոկարգել, դա հենց ԱԺ կանոնակարգն է  ասում, իսկ նախորդ կարգը դեռևս Արթուր Բաղդասարյանի օրոք է մշակվել: Մի օր այդ անհրաժեշտությունը պիտի առաջանար, որ փոփոխություն լիներ, գուցե վերջին իրադարձությունները խթանեցին, բայց սա չի նշանակում, որ որևէ խմբակցության դեմ է ուղղված՛՛:

Պատգամավորը համոզված է, որ կանոնակարգի փոփոխման դեպքում որևէ խմբակցություն չի տուժի, հակառակ դեպքում կպահանջի, որ ընդդիմությունն ընդգրկված լինի հայստանյան բարձրաստիճան պատվիրակությունների կազմում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ