ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ավտոկայանտեղիների SMS վճարի մասին
Ի պատասխան բազմաթիվ հարցումների եւ հրապարակումների, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձեւերի եւ գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են:
Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ:
«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն վարորդներին իրազեկել էր սակագների փոփոխության վերաբերյալ, եթե մուծումը կատարվում է հեռախոսի միջոցով: Համաձայն ընկերության հաղորդագրույունների օգոստոսի 1-ից այդ փոփոխությունները ուժի մեջ կտնեն:
Ըստ այդմ՝ մեկ ժամվա համար նախատեսված վճարը հեռախոսային հաղորդագրության միջոցով կատարելիս 100 դրամի փոխարեն կգանձվի 149 դրամ, որից 24.8 դրամը միջնորդավճարն է, իսկ 24.2 դրամը՝ ԱԱՀ-ն, բացի այդ 500 դրամ մուծումը բջջային հեռախոսով կատարելիս օգոտոսի 1-ից կդառնա 748 դրամ, որից 123.4 դրամն է միջնորդավճար:
Կայանատեղիների համար վճարն առանց միջնորդավճարի կատարելու համար ընկերությունն առաջարկում է օգտվել տերմինալներից: