23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդասպանին տեր եղան. Հրաչյայի հարազատները պահանջում են

Պոդոլսկի մերձակայքում ՃՏՊ-ի մեղավոր ճանաչված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Հրաչյա  Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:Մարտիրոսյանը նշեց, որ ծանր օրեր է ապրել Հրաչյաի ընտանիքը ու հիմա էլ չգիտեն, որ ժամին կբերեն նրան, քանի որ ընտանիքի անդամները ուզում են տեսնել տարբեր հիվանդություններով տառապող Հրաչյաին:

«Մենք ամեն դեպքում պահանջ ունենք: Պետք է բողոքի ցույց կազմակերպենք և Հայաստանի իշխանությունից պահանջենք ազատ արձակել Հրաչյա Հարությունյանին: Ռուսները իրանց մարդասպանին տեր եղան…»,-ասաց Վիկտոր Մարտիրոսյանը, ով հղում արեց բոլոր լրատվամիջոցներին.«Գոնե,դուք մեզ մենակ մի թողեք»:

 Հիշեցնենք, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա: Հրաչյա Հարությունյանը, որը ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթեւեկության կանոնների խախտում եւ տրանսպորտային միջոցների շահագործում) եւ 327 (կեղծ փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով: Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ