15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նախագծով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները՝ նպատակ ունենալով ապահովելու պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը: Ամրագրվել է պատվիրակության անդամների անձնական պատասխանատվության խնդիրը, թվարկվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խարսխվի խորհրդարանական պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործունեությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ որոշմամբ միջխորհրդարանական կապերի, խորհրդարանական դիվանագիտության իրականացման համատեքստում օժտված լինելով համապատասխան գործառույթներով, որոշակի դերակատարություն է ստանձնում այդ աշխատանքների համակարգման հարցում, ինչը եւ ամրագրված է փաստաթղթում:

Քննարկումների արդյունքում ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է:

Այնուհետեւ քննարկվել է «Ազգային ժողովի բարեկամական խմբեր ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը եւս ներկայացրել է Արմեն Աշոտյանը: Նշվել է, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, առաջարկվել է 58 բարեկամական խմբերին ավելացնել եւս մեկը՝ Հայաստան-Հորդանան բարեկամական խումբը:

ՀՀ ԱԺ խորհրդի անդամները քննարկումների արդյունքում հաստատել են վերոնշյալ նախագիծը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ