19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքացիները հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերը

 

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում  «Երևանյան կինոերեկո» խորագրի ներքո Կարապի լճի տարածքում մեկնարկել է ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը:

Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կլինեն նաև «Կասկադ» համալիրում, Ազատության հրապարակում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ և Սիրահարների այգում:

Մինչև հուլիսի 16-ը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ