Մեր երկրում գետերը լցված են աղբով

Բնապահպան Կարինե Դանիելյանը, խոսելով երկրում եղած էկոլոգիական խնդիրներից, Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Մեր երկրում էկոլոգիական մշակույթի վիճակը շատ վատ է, ավելին՝ անբավարար վիճակում է: Ես գրեթե աշխարհի կեսն եմ տեսել: Քիչ երկրներ կան, որ այս վիճակում են: Ու մի բան էլ պետք է շեշտեմ. միայն Գյումրի գետակը չէ, որ այս վիճակում է: Մեր երկրում հենց գետերը վարարում են, դրանից հետո ափամերձ հատվածներում ծառերի բների մոտ աղբ է կուտակվում: Մենք ազգեվի մտածում ենք՝ գետը աղբը տեղափոխելու համար է, բայց դա սխալ է»:
Բանապահպանը նշեց՝ մեր երկրում աղբահանության ոլորտում բազում չլուծված խնդիրներ կան, ինչի արդյունքում մարդիկ սկսում են աղբը լսնել գետերի մեջ:
«Շատ բնականավիրերում աղբահանությունը ընդհանրապես կանոնակարգված չէ: Ու արդյունքում ահա այսպիսի պատկեր է ստեղծվում: Վերջերս մենք գնում էինք Ալավերտի: Գետի ափամերձ հատվածում մի ցուցանակ էր ամրացված, որի վրա գրված էր ՝ «աղբ չթափել»: Դա կարդալուց հետո տեսանք, որ աղբատար մեքենան եկավ ու աղբը թափեց գետը: Այնպես որ, մենք այս հարցում, իսկապես, շատ գործ ունենք անելու», – նշեց բնապահպանը: