06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր տեսնում էի ավելի շատ ընդդիմադիր երևալու մրցավազք. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ-ի 2016 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության ժամանակ ելույթում անդրադարձավ «զիբիլիքսի» փաստաթղթերին՝ հերթական անգամ քննադատելով ՀՀԿ-ին և մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ:

Իր արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նախ անդրադարձավ ԿԸՀ-ի աշխատանքներին՝ նկատելով, որ լուրջ բարեփոխումներ են իրականացվել: «Եթե ամբողջական ներկայացնենք թե դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների, թե ընտրություններից հետո պառլաամենտական մանդատ ունեցող ու-երի գնահատականները, պետք է արձանագրենք, որ ԿԸՀ-ն կարողացել է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել լավ:

Հանձնաժողովն, ըստ իս, ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի դիմում, որին չարձագանքի: Յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ գնահատական տալիս են արդյունքներում»,-ասաց նա: Շարմազանովը հիշեցրեց, որ եղել են միջազգային դիտորդական առաքելություններ, որ տվել են եզրակացություններ, օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ն ասում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, մյուսներն էլ են վկայել, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական: «Իսկ այստեղ լսում ենք խայտառակ ընտրախախտումներ, ապրիլից հետո ես նման բան չեմ լսել ոչ «Ելքից», ոչ «Ծառուկյան» դաշինքից»,-նշեց նա:

ԱԺ փոխնախագահն, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, հիշեցրեց, որ դրանք ևս եղել են թափանցիկ, իսկ ԿԸՀ-ն տեսանկարահանել է գործընթացը, ինչի պարտավորությունն ամենևին էլ չուներ:

Ապա արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդային միության տարիների վերաբերյալ հնչեցրած ասացածքներին՝ Շարմազանովն էլ այն ժամանակների հայտնի փաստերից հիշեց.

«Սպառազինությունների մրցավազքը հիշեցի: Ես այսօր տեսնում էի ավելի շատ ընդդիմադիր երևալու մրցավազք: Չի կարելի, եթե ասում ենք՝ «Հանրապետականը» հանցագործ և այլն, նախ պետք է կոռեկտություն ունենալ գործընկերների նկատմամբ, մենք թույլ չենք տվել մեզ երբեք նման բան անել»,-ասաց նա, ապա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն է այն ուժը, որը քաղաքական կամք դրսևորելով՝ գնաց ընտրական գործընթացների ու Ընտրական օրենսգրքի փոփոխության:

ԱԺ փոխնախագահը նաև բարեկաման խնդրանք, առաջարկ ուներ. «Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռն ամենևին չի ավելանում»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ