24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դալայ Լամայի հայտարարությունը ցնցել է աշխարհը

Մի քանի միլիարդ բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է տարածել եւ, ըստ լրատվամիջոցների, «ցնցել աշխարհը» իր «դարակազմիկ հայտարարությամբ»: Այս բարձրաստիճան հոգեւորականը մասնավորապես ասել է. «Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի: Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ` հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:

                                                                                                                                                                 

Առանցկրոնիհոգեւորհարցերինլուծումտալնիսկապեսդարակազմիկմիտքէ, բայցտիեզերաիմաստգաղտնիքներինփոքրիշատետիրապետողմարդնանգամպատահաբարչէրասինմանխոսքեր:

Բուդդայականների առաջնորդն այսօր բացահայտ խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը` որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք: Այո, դա այդպես է եւ չի կարելի չհամաձայնել Դալայ Լամայի հետ: Ըստ նրա, «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել: Մարդիկ ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»:

Այս մտքերը եւս պարզ են, բայց վստահաբար ոչ պարզունակ: Գիտենք, որ Դալայ Լաման մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է եւ սիրելի քաղաքական ու հոգուոր առաջնորդ է միլիոնավոր մարդկանց համար, ուստի համոզված ենք, որ հնչած խոսքերը կշռադատված են ու նպատակայնորեն ասված: Ընդամենը 2 տարեկանում 14-րդ Դալայ-Լամա հռչակված մանուկը այսօր հանդիսանում է Տիբեթի (Չինաստան), Մոնղոլիայի, Բուրյաթիի (Ռուսաստան) եւ բազմաթիվ այլ շրջանների բուդդայականների հոգեւոր առաջնորդը, ով 1989թ. արժանացել է Նոբելյան մրցանակի, իսկ 2006թ. ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ: 

ԿրոններիճգնաժամիմասինհայտարարելէնաեւՀայԱրիականՄիաբանությունը: Համաշխարհայինկրոնների «Հոգեւորսպառմա­ն» կամհայպոետիասած «Ոգուսով­ի» մասինխոսելեննաեւՀայՔրմերը: ԻնչպեսԴալայԼամանէնշելկրոններիմասին, «որպեսժամանակակիցհասարակությանհոգեւորուբարոյականհիմք» չհանդիսացողկառույցի, այդպեսէլարիադավանհայերնենահազանգելկրոնավորներիայլեւսբոլորհարցերումհանդուրժողականությանուներողամտությանաններելիթույլկեցվածքիմասին:

Այսպես, ժամանակինտկարացաննաեւհեթանոսական-ազգային (այլեւսգլոբալացված) հավատները, կտրվելովիրենցբնականարմատ-ակունքներիցեւանհարկիներողամիտդրսեւորումներիցեւ 301-311թթ. տեղիունեցավհամաշխարհայինհավատափոխությունը: Ազգապաշտական (ազգիընտրությամբպաշտվող) հավատներինեկանփոխարինելուանհատապաշտական (անհատիընտրությամբպաշտվող) կրոնները…

Այսօր ավելի ողբալի վիճակ է, հատկապես քրիստոնեական եկեղեցիները Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում «ներողամտորեն» եկեղեցական են ծեսեր ­կատարում ու համասեռական ամուսնություններ արձանագրում հոգեւոր կառույցների մեջ: Վատիկանում անգամ համասեռական հոգեւորականներ են բացահայտվել: Համաշխարհային եկեղեցական ցանցը դարձել է աշխարհաքաղաքական պայմաններ թելադրող մութ ու գաղտնի ուժերի «կարեկցանքների սպասավորը» եւ առավելապես դրամահավաքներ է կազմակերպում այս կամ այն աֆրիկյան, թե ասիական երկրում սովյալներին ուտելիք եւ, ըստ այդմ, քաղաքական կողմնորոշում պարտադրելու, քան մարմնական ու հոգեւոր սնունդները համատեղելու եւ մարդուն մարդ պահելու համար:

Սա շատ նման է համաշխարհային ծավալումներ ստացած աղանդավորական հոգեւոր-քաղաքական կառույցների՝ այս կամ այն երկրում սնունդ եւ փող բաժանելով իրենց ծեսերին հրավիրելու կամ կազմակերպության անդամ դարձնելու գործելաոճին: Նաեւ Հայաստանում է կիրառվում այս ձեւը: Իհարկե, մեր երկրում եկեղեցին դեռ դեմ է համասեռական եւ գենդերախառը քաղաքականությանը, ինչը լավ է, սակայն, հոգեւոր ոլորտի այսօրվա պատասխանատուներն առավելապես ներդրվել են տնտեսական ու քաղաքական գործունեության մեջ, եւ անգամ «օֆշորային սկանդալներ» կան ոմանց շուրջ:

Բացի քաղաքական ու տնտեսական ակտիվությունից (որոշակիորեն նաեւ բարոյականության ասպարեզում), Հայաստանյայց առաքելական եկեղեցին մեր պետության այլ ոլորտներում էապես չի գործում: Աղանդավորական կազմակերպությոնները երկրի հոգեւոր ոլորտը դարձրել են պարարտ հող, եւ իրավական կարգավիճակ ստացած տասնյակ կառույցներ մի շարք երկրներից հովանավորվող՝ ամրապնդվել ու իրենց սերմերն են ցանել Հայաստանում: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որ նույնպես սնվում են օտարերկրյա երկրների գաղտնի ծառայություններից, անբարո ու ապազգային քաղաքականություն են իրականացնում մեր երկրում, նաեւ իրավապաշտպան են կարգվել հոգեորսություն անող աղանդավորականներին ու տարաբնույթ սեռամոլագարներին ազգային ու բարոյական օրենքներից պաշտպանելու եւ միջազգային ճնշումները ավանդական երկրների դեմ ուղղորդելու առաքելությամբ:

Եթեաշխարհիկիշխանությունները, այսկամայնճնշումներովպայմանավորված, ստիպվածենաղանդավորականեւանբարոյականուսեռամոլականմիջազգայինկառույցներինտեղտալ, ապահիրավիԱստծոխոսքըպահողեւմարդկանցփոխանցողհոգեւորականներինոչինչչպետքէպարտադրիշեղվելաստվածահաճուարարչահաղորդուղուց: Բայցայդպեսչէ, որեւէհակադրությունչիառաջանումաշխարհիկեւհոգեւորիշխանություններիմիջեւայս, թենմանատիպայլմարդամերժուաստվածամերժհարցերում: Իսկ ազգանպաստ հակադրությունը մեր դեպքում հաստատ կօժանդակեր եւ՛ Հայաստանի իշխանություններին եւ՛ բնակչությանը՝ առավել սկզբունքնորեն ու հիմնավոր պայքարելու միջազգային պարտադրանքների դեմ: Բայց կրոնները, ինչպես ասել է Դալայ Լաման, այլեւս հոգեւոր ու էթիկական հարցերում հիմնազրկվել են:

Բուդդայականների առաջնորդը նաեւ նշել է, որ «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել»: Հայ Արիական Միաբանությունը վստահ է, որ սրանք «մեծացած մարդկությանն» ուղղված գովեստի խոսքեր չեն, ինչպես կարող են թվալ, այլ՝ մեղմ ասված պարսավանք է՝ ամենուր հավատախեղման փաստն արձանագրող: Եթե մանուկը դառնում է մեծահասակ եւ նորեն չի հասկանում Աստծո խոսքը, ապա նրան հոգեւոր սնունդ տալն այլեւս իմաստազրկվում է, անհավատ մարդուն մարմնի, մտքի եւ հոգու եռամիասնության մասին բացատրելն իսկ ժամանակի կորուստ է դառնում:

Իսկ երբ նման մարդիկ «ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը», ապա նրանց ճակատագիրը դառնում են որեւէ բախտագուշակի երանելի թեման: Այսօր եվրաորոշումներով կարող են տղամարդուն կին համարել եւ՝ հակառակը, անգամ որոշել, որ արարչաստեղծ մարդը սեռ չունի՝ անսեռ է, որ նաեւ այդ ասուն մարդը կարող է ամուսնանալ ու քնել (ճիշտը՝ անասնանալ կամ շնանալ) անասուն չորքոտանու հետ եւ դա համարել գերժամանակակից զարգացում՝ առաջադեմ մարդկության էվոլյուցիա…

Եվ այստեղ Դալայ Լաման մեկ այլ հարց էլ է բարձրացրել առանց սրելու, որ այսօրվա մարդկանց «հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»: Սախոսքէ՝ուղղվածավանդականուբարոյական «դոգմաներին» ընդդիմացող, աստվածայինուարարչականինքնություններըմերժող, հավիտենարժեքհասկացություններըպղծողեւմարդկայինազատություններըհակաբնականուանբարոսանձարձակությանվերածողայսպեսկոչվածմիջազգայինհանրությանը: Իսկիրականում «էվոլյուցիա» չկա, չկաայնբնականոնընթացքը, որմարդունմոտեցնումէիրԱստվածներին… կամիայն «ռեւոլյուցիա», որզարգանումէհակազգայինուհակամարդկայինուղղություններով:

Մարդուն ի վերուստ տրված Արարիչ Էությունը փոխարինվել է ավերիչ մտածողությամբ, եւ այս ամենի մեղավորները նախեւառաջ կրոններն են, որ իրենց դատարկվեցին գաղափարապես: Եկեղեցիները դարձել են մոմավաճառության եւ պսակի կամ մահվան միջոցառումների եկամտաբեր բիզնեսի տարածքներ: Հոգեւոր կառույցները, որ բոլոր կրոնների համար Աստծո տներ են, այլեւս հոգեզուրկ են…

Հայաստանում եւս կա այս վտանգը, եւ Հայ Արիական Միաբանությունը նաեւ արիադավան-հեթանոսական համայնքներ ու հոգեւոր քրմական դաս է կազմավորում, որ ոչ միայն դիմակայենք կրոնական ու աղանդավորական տարաբնույթ ոտնձգություններին, այլեւ  պատրաստ լինենք հայոց հավատադարձին, ինչը կարող է արագանալ կրոնների համատարած ճգնաժամի պայմաններում: Այդ թվում՝ քրիստոնեական, որը խաղարկվում է համաքրիստոնեական-էկումենիստական հուդա-քրիստոնեական շարժման կողմից, որն արգելափակում է կրոնների ազգայնացման յուրաքանչյուր փորձ:

Իզուրչէ, որտարիներառաջՀայԱրիականՄիաբանությունըառաջարկելէհայությանը՝մինչեւհայոցարիադավանհավատադարձը, առավելսահունեւհամերաշխանցնելուհամարհուդա-քրիստոնեությունըփոխարինելարիա-քրիստոնեությամբ (որըկհենվիինչպեսնախաքրիստոնեական-համահեթանոսական, այնպեսէլնախահեթանոսական-հայարիականարժեհամակարգերիվրա) եւհետզհետեդառնալՀայԱստվածներիպաշտամունքին, քանի դեռ Հայոց Հոգեւոր Աշխարհում հուդայականության Եհովա Աստծուն չի փոխարինել մեկ այլ ազգի մեկ այլ Աստվածը…

Հուսանք, որ ինչպես աշխարհասփյուռ հայությունը, այնպես էլ Հայաստանյայց առաքելական եկեղեցին մեր ահազանգին կվերաբերվեն առանց շահադիտական նկրտումների եւ արձագանքները բովանդակային եւ ինքնակազմակերպման տանող կլինեն:

 

ԱրմենԱվետիսյան

ՀայԱրիականՄիաբանությանառաջնորդ

22.10.2013թ. – ԵրեւանԳառնի

                                                                                                                                                                

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ