03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Գրիգորիչը համաձայն է՝ Ծառուկյանի հետ ոչ ոք չի համաձարկվի բարձր տոնով խոսել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախօրեին ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորողների թվում չի եղել, տեղյակ չէ նաև ՕԵԿ և ԲՀԿ առաջնորդների միջև եղած ՛՛բանավեճից՛՛:

՛՛Կայքերով է հրապարակված, որևէ ինֆորմացիա չունեմ, ռեալ ինֆորմացիա պետք է ունենամ, որ պատմեմ՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը՝ հավելելով, որ նախագահին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները:

Հիշեցնենք, միջադեպի մասին խոսելիս ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե Գագիկ Ծառուկյանի հետ որևէ մեկը չի համարձակվի բարձր ինտոնացիայով խոսել, քանի որ նա ոչ մեկին չի վիրավորում:

Գալուստ Սահակյանն այս հարցում համաձայն է Զոհրաբյանի հետ: ՛՛Բնականաբար, ինչ պիտի Գագիկ Ծառուկյանն անի, որ բարձր տոնով խոսեն,  ընդհանրապես չի կարելի բարձր տոնով խոսել՛՛,-շեշտեց Սահակյանը: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ