27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արա Բաբլոյանն այցելել է արիտունցիներին

 

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության համանուն ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Արիտունցիները ճամբարային օրերի ընթացքում պատրաստել էին համերգային ծրագիր, որն էլ ներկայացրել են հյուրերին:

Ողջույնի իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը, ուրախություն հայտնելով միջոցառմանը մասնակցության համար, նշել է. «Նման միջոցառումների ելակետը մեկն է՝ Հայաստանն ու Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու համազգային նպատակներին, քան առանձին-առանձին, որովհետև Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքը՝ Հայաստանով»:

«Հայաստանում անցկացրած օրերին դուք հնարավորություն եք ունենում անմիջականորեն ճանաչել հայրենիքը, որի մասին ձեզանից ոմանք, միգուցե, գիտեին ընդամենը ծնողների, բարեկամների պատմածներից կամ հեռուստացույցից ու համացանցից»,- նշել է Արա Բաբլոյանը՝ կարևորելով, որ այս այցով, հայրենիքը ճանաչելով՝ նրանք դառնում են Հայրենիք-Սփյուռք կամրջի հուսալի հենասյուներից մեկը. հետևաբար, «Արի տուն»-ն իսկապես հայրենանպաստ ու հայամետ ծրագիր է:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արիտունցիների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ նրանք կլինեն Հայաստանի դեսպաններն իրենց երկրներում և Սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում:

Համերգի ավարտից հետո խորհրդարանի ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարի հետ մասնակցել է նաև հրաժեշտի խարույկի վառման արարողությանը, շուրջպար բռնել և լուսանկարվել արիտունցիների հետ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ