14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի ատոմակայանը 2 օր շուտ վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:

ՀԱԷԿ-ից   հայտնում են, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում աշխատանքների ավարտը և էներգաբլոկի միացումը էներգահամակարգին նախատեսվում էր հուլիսի 9-ին ժամը 15.30-ին, սակայն օպերատիվ ու որակյալ աշխատանքի իրականացման արդյունքում էներգաբլոկը միացավ ՀՀ էներգահամակարգին 55 ժամ շուտ, հուլիսի 7-ին ժամը 07.40:

Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը էներգաարտադրության ցանցից դուրս է բերվել մայիսի 10-ին,՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ