21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կծեծեմ. Մհեր Սեդրակյանը՝ Փոստանջյանին

՛՛Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ ի պատասխան հարցի, թե իսկապես կարող է  վնասել ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

՛՛Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ, ի՞նչ գործ ունեմ էտ կարգի բաների հետ: Որ տղա լիներ, կարող է պատժեի, բայց …՛՛,-հավելեց Սեդրակյանը:

Հիշեցնենք, Փոստանջյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ հովիկ Արահամյանին՝ խնդրելով իրեն պաշտպանել ՀՀԿ-ական չորս պատգամավորներից, որոնցից մեկը Մհեր Սեդրակյանն է: Վերջինս Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում դրսևորած վարքի համար նրան թուրք էր անվանել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ