10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանը փորձում է մանկահասակ երեխայի մահը շահարկել. ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)

«Ոչ Արցախը, ոչ ՀՀ-ն պատերազմի ջատագով չեն, մենք խաղաղություն ենք ուզում ու խնդրի կարգավորումն էլ միայն խաղաղ եղանակով ենք տեսնում, բայց մենք պատրաստ ենք պաշտպանել մեր սրբազան հայրենիքը ու պատասխան տալ հակառակորդի ցանկացած հարձակման»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջին ժամանակներում սահմանային լարվածության ու Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների մասին՝ նա նշեց. «Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում հայտնվել է բանակցային փակուղու մեջ: Նա ցանկանում էր այդ ահաբեկչական սկանդալը, որ կա իր հետ կապված, որ լուսաբանվեց բուլղարական մամուլում, սլաքներն այլ ուղղությամբ տանել, նա փորձում է մանկահասակ երեխայի մահը շահարկել, բայց միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ դա եղել է պատասխան գործողություն:

 Անթույլատրելի է, որ ռազմական ուժերը տեղակայվում են խաղաղ բնակչության թիկունքում»:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ