27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Զարուհին ԱԺ-ն խառնեց իրար. Շարմազանովը անջատեց խոսափողը

Այսօր Ազգային ժողովի նիստին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանը ՛՛խառնեց իրար՛՛: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու իր հետ չի հանդիպել ու տեղեկություն տրամադրել Սյունիքում կատարված դեպքերի վերաբերյալ:

՛՛Երևի հարմար չի եղել կամ նպատակահարմար չի եղել տրամադրել տեղեկություն՛՛,-ենթադրեց Փոստանջյանը՝ հավելելով, որ ԱԺ-ը պետք է խստագույնս դատապարտի ռուս սահմանապահների արարքը:

Աբրահամյանն արձագանքեց, թե Փոստանջյանը բուռն զբաղված էր Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններով, ապա մեկնեց Ստրասբուրգ, հանդիպել չհաջողվեց: Միաժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ ռուսական զորքերի հրամանատարության և Փոստանջյանի ներկայացրածները միմյանց չեն համապատասխանում, պատգամավորը չի հայտնել, որ խուզարկման ժամանակ ոստիկանությունը ևս ներկա է եղել:

Փոստանջյանին այս պատասխանը դուր չեկավ և նա հայտարարեց. ՛՛Ամեն հարցի դեպքում ասում եք, որ ձեր իրավասությունների սհամաններում չէ: Միգուցե Ազգային ժողովը լուծարե՞ք՛՛: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Փոստանջյանին խնդրեց նիստի օրակարգի մասին խոսել, և թեմայից դուրս հայտարարություններ չանել, Փոստանջյանը շարունակեց, Շարմազանովը պահանջեց անջատել պատգամավորի խոսափողը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ