10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արծաթե մեդալ

Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է  կացվում Մարտարվեստների ՛՛Սպորտակկորդ՛՛  համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու և կառատե:

Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր  քաշային կարգում Հայաստանը ներկայացնող  Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ առաջին երեք գոտեմարտերում և հասավ եզրափակիչ, ուր չափազանց լարված մրցակցությունում պարտվեց ռուսաստանցի աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Իսաևին:

Այսպիսով, մեր մարզիկը համաշխարհային հեղինակավոր այս ստուգատեսում, որը պայմանականորեն համարվում է մարտարվեստների փոքր օլիմպիական խաղեր, արժանացավ արծաթե մեդալի՝ բարձր պահելով հայկական սամբոյի պատիվը:

Հիշեցնենք, որ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի  սանը /մարզիչ` Դ. Խիթարյան, տնօրեն` Մ. Հայրապետյան/ հաջող էր հանդես եկել նաև Կազանում անցկացված համաշխարհային ունիվերսիադայում և արժանացել բրոնզե մեդալի:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ