24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Մենք չենք ուզում մահակը վերցնել` ծեծել իշխանություններին”

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, ազատամարտիկների և քաղաքական կուսակցությունների կլոր սեղան-քննարկումների մեկնարկը տրված է: Ինչ են ակնկալում ազատամարտիկները այս միավորումից: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ազատամարտիկները հանդիսացան այն մերանը, որ կարող է հանգել  միավորման:

“Երկրում խախտված է մրցակցային կառավարման ձևաչափը: Այսինքն՝ իշխանությունները 100 տոկոսանոց վստահություն չունեն, նույնիսկ 80 չունեն, նույնիսկ 70 չունեն: Հենց այստեղից էլ բխում են մնացած բոլոր խնդիրները:

Մենք ըստ էության կուսակցություններին հավաքելով՝ փորձում ենք առաջարկել ալտերնատիվ կառավարման մի ձև, որպիսի ժողովուրդը մասնակցի երկրի կառավարմանը: Մենք կարողանանք ունենալ ապագա Հայաստանի համար անհրաժեշտ որոշումներ”,-նշեց Սուրեն Սարգսյանը, հավելելով. “Մենք չենք ուզում մահակը վերցնե՝լ ծեծել այս իշխանություններին, այլ ուզում ենք ելք գտնել”:

Ազատամարտիկի դիտարկմամբ՝ այս միավորումը կարող է լուրջ արդյունք գրանցել: Հաջորդ քննարկմանը ելքեր են առաջարկվելու. “Մենք պիտի փորձենք համատեղ հայտարարությամբ հանդես գալ: Կուսակցությունների առաջարկները ցանկանում ենք թղթի տեսքով ունենալ”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ