24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Տաշիրը՛՛ կկառուցի

՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների  գլխավորությամբ, որոշել է նոր,  ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաև Ստեփանավան քաղաքում: Այն կառուցվելու է քաղաքի ՛՛Ռումինական՛՛ կոչվող թաղամասում, որը համեմատաբար նորակառույց է և լինելով բավական խիտ բնակեցված` մանկապարտեզ չունի:

Տեղի բնակիչները ստիպված են ամեն օր զգալի ճանապարհ հաղթահարել` իրենց երեխաներին մանկապարտեզ  հասցնելու համար: Եվ ահա, նոր կառուցվելիք մանկապարտեզը, որի հողային աշխատանքներն մոտ օրերս արդեն կսկսվեն, կլուծի  մանկահասակ երեխաներ ունեցող ստեփանավանցիների այս խնդիրը:

Հիշեցնենք, որ Կարապետյանների ընտանիքը մինչ այս որոշել էր մանկապարտեզ կառուցել Տաշիր քաղաքում: Այս մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի  մեջ են:

Ինչ վերաբերում է մյուս շինարարական ծրագրերին, ապա մեծ թափով ընթանում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Վեհարանի հիմնանորոգման, հանդիսությունների սրահի կառուցման, ինչպես նաև Լոռու մարզային հիվանդանոցի ծննդատան կառուցման աշխատանքները:

 

՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի  մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ