20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանից մնացին երեքը

Ալմա Աթայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է 1/8-րդ եզրափակիչ փուլը: Այս փուլում Հայաստանից կմասնակցեն երեք հոգի:

52(կգ) քաշային կարգում պայքարը շարունակում է Նարեկ Աբգարյանը, ով հոկտեմբորի 22-ին ռինգ դուրս կգա Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովի դեմ:

56(կգ) քաշային կարգում այսօր իր մենամարտը կանցկացնի Արամ Ավագյանը, ում որպես մրցակից բաժին է հասել օլիմպիական չեմպիոն Ռոբելսի Կարազանան, ով ներկայացնում է Կուբան:
69(կգ) քաշային կարգում վաղը կմենամարտի Արամ Ամիրխանյանը: Մրցակիցն է Մեքսիկայի ներկայացուցիչ Մարվին Կաբրերրան:

Պայքարը շարունակում են հայազգի հինգ ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են այլ երկրներ: 52(կգ) քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը կմրցի Բոտսվանայի ներկայացուցիչ Օտենգի հետ: 60(կգ) քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանը մրցելու է Ղազախ Բերիկ Աբդլռախմանովի հետ:

64(կգ) քաշային կարգում նույն Գերմանիան է ներկայացնում Արտյոմ Հարությունյանը, ով մրցելու է բրազիլացի Էվերթոն Լոպեսի հետ: Նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանը կմրցի Յասիեր Լոպեսի հետ: Վերջինս Կուբայից է: 69(կգ) քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանի մրցակիցր 1/8-րդ եզրափակիչում լինելու է Սիմոն Չամովը Բուլղարիայից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ