28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Դերասան՝ Վարդան Պետրոսյանը վիրավորների մեջ է

Երեկ ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այդ մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝”Էրեբունի” բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Նաիրիի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի և նույն բաժնի քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:

Օպերատիվ քննչական խումբը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում քիչ առաջ՝ ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխեց Երևան, ու եթե շտապօգնության բրիգադները ժամանակին չհասնեին վթարի վայր, վիրավորներին ստիպված քաղաքացիներն էին տեղափոխելու:

Մինչ վթարի վայրում ոստիկանները գործողություններ էին կատարում, հիվանդանոցից տեղեկություններ ստացան, որ վիրավորներից մեկը մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ