Եթե այս գաղտնիքը բացահայտվի, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը
Այս օրդենը սրբացնում է կանացի սկիզբը, կնոջը` հանձին Մարիամ Մագթաղինացու տղամարդուց վեր է դասում, վերջինիս համարելով զուտ կնոջից կախված էակ (ըստ Դեն Բրաունի): Այս կազմակերպությունը չի ընդունում Հիսուս Քրիստոսի երկակի բնույթը, նրան համարում է մահկանացու, սովորական մարդ, որը կապի մեջ է եղել Մարիամ Մագթաղինացու հետ, ունեցել է դուստր, և որ ամենակարևորը, նրա և Մարիամի սերունդների շառավիղներից երկուսը ողջ են, ապրում են Ամերիկայում:
Դա Վինչին էլ իր “Խորհրդավոր ընթրիքը” որմնանկարում Քրիստոսի կողքին նկարել է Մարիամին: Ասում են, որ նրանց միջև եղած հեռավորությունը ֆիգուրների հետ կազմում է լատիներեն M տառը, որն ասոցացնում են Մարիամ անվան հետ: Նույն այդ հեռավորությունը նման է նաև կանացի սիմվոլին`: Նախկինում որպես իգական նշան օգտագործվում էր վերը նշվածի միայն վերևի հատվածը, ինչը ասոցացվում էր մայրության խորհրդանիշի հետ: Արական նշանը նույնի հակառակն էր: Այժմ այս նշանները փոխվել են /, /:
Լեոնարդոն ևս աստվածացնում է Մարիամին: Կինը նրա արվեստում այնքան սրբացված է, որ տղամարդկանց գրեթե չի նկարել, նկարված մի քանի կերպարներն էլ, նույնիսկ ինքնադիմանկարները, կանացի են ու նուրբ: Իգական սեռին դա Վինչին նկարում է մեծ խորհրդավորությամբ, նրանց օժտում է գաղտնիքներով, կոմպոզիցիան կազմակերպում է այնպես, որ երկրաչափական չափումներով պարզելուց հետո կերպարը դառնում է էլ ավելի միստիկ:
Ասում են` նախքան Հռոմում քրիստոնեության ընդունումը, եղել են միանգամայն այլ ավետարաններ, որոնց մեջ Քրիստոսը ներկայացված է եղել որպես հասարակ մահկանացու: Երբ ընդունել են կրոնը, կայսրը հրամայել է այրել հին ավետարանները և իր միջոցներով նորերն է գրել տվել` քրիստոնեությունը ժողովրդին ավելի համոզիչ դարձնելու համար: Դարեր անց պրիորատի անդամները ինչ-որ մի քարանձավից հայտնաբերել են այրված ավետարանի պատառիկներ` արդյունքում պարզելով դարեր շարունակ թաքնված ճշմարտությունը:
Եկեղեցին միանգամից արգելել է այս փաստը, և պայքարում է դրա դեմ մինչև օրս: Գաղտնի օրդենի անդամները հաջորդաբար միմյանց են փոխանցում գաղտնիքը, քանի որ եթե պարզվի Քրիստոսի մահկանացու լինելը և այն, որ մահվանից հետո եկեղեցին փոխանցվել է Մարիամ Մագթաղինացուն, ով խաչելությունը տեսնելով փախել է Գալիա, կսկսվի 3-րդ համաշխարհայինը` արդեն կրոնի համար…