19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

«Պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի ամբողջ մեր քաղաքականությունը»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը թվային օրակարգի մշակմանն ու իրագործման վերաբերյալ հանձնարարական տվեց։ «Կառավարության հինգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ՝ հստակ ժամկետներով, այդ թվում, պետական և մասնավոր հատվածների համագործակցության, թվային ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունմամբ»,-ասաց վարչապետը։

Վերջինս նաև հայտնեց, որ թվային օրակագի շրջանակներում արդեն իսկ ձևավորվել են թվային զարգացմանն աջակցող խորհուրդ, ու մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը։ Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման , էլեկտրոնային համկարգերի զարգացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ։ «Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի ամբողջ մեր քաղաքականությունը»,-հավելեց վարչապետը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ