10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նարեկ Աբգարյանը շարունակում է պայքարը

Ալմա Աթայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն մեկնարկել է 1/16-րդ եզրափակիչ փուլը:
Հայաստանի ներկայացուցիչներից այդ փուլում արդեն պայքարի մեջ է մտել 52(կգ) քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը: Մեր հայրենակցի մրցակիցը մակեդոնացի Մուրմին Վելին էր: Մենամարտը անցավ Աբգարյանի առավելությամբ եւ վստահ հաղթանակով: Հաջորդ փուլում մեր մարզիկի մրցակիցն է լինելու Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովը: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 22-ին: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի 56(կգ) քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը: Նրա մրցակիցը Յահին Պարինելոն է Իտալիայից:
Հաջող են հանդես գալիս նաեւ մեր հայրենակիցները, ովքեր ներկայացնում են այլ երկրներ: Արդեն 1/8-րդ եզրափակիչ են դուրս եկել 52(կգ) քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը: Այդ փուլում հանդես կգանաեւ 64(կգ) քաշային կարգում հանդես եկող Արմեն Զաքարյանը, ով նույնպես ներկայացնում է Ռուսաստանը: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել 64(կգ) քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Հարությունյանը՝ Գերմանիայից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ