14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սեֆիլյանի գործով՝ Սասունիկ Կիրակոսյանը 10 ժամով հեռացվեց. դահլիճում մնաց ընդամենը 1 ամբաստանյալ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նիստերի դահլիճից 10 ժամով հեռացրեց ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանին:

Դատավորը հայտնեց , որ  Սասունիկ Կիրակոսյանը նիստերի դահլիճից հեռացվում է, քանի որ իր մտնելիս հրաժարվել է կանգնել:

Դահլիճում մնաց ընդամենը 1 ամբաստանյալ՝ Հովհաննես Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ