24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկը հրաժարվեց կարծիք հայտնել

 “Գլոսսա” իրավապաշտպան ՀԿ  խորհրդի նախագահ, ազատամարտիկ՝  Ռուբիկ Ներսիսյանը խոսեց իրական և կեղծ ազատամարտիկների մասին: Նրա դիտարկմամբ բազմաթիվ մարդիկ, ովքեր անգամ չեն եղել Արցախում սպրդել են ազատամարտիկների շարքերը և տեղի-անտեղի խոսում են ազատամարտիկների անունից:

«Սա հույժ կարևոր թեմա է և միայն իմ հարցը չի, դա պիտի անի  ռազմադաշտային խորհուրդը, մեր կազմակերպության խորհորդն է դրա դեմ պայքարելու ծրագիր մշակում:Այս պահին մեխանիզմ է մշակում՝ կեղծ ազատամարտիկներին զտելու համար: Ցուցակի մեջ կան խցկված մարդիկ, որոնց մաքրման մեխանիզմը արդեն կազմված է»

Այսօր հրավիրված հանդիպմանը “Գլոսսա” ՀԿ նախագահ Աշոտ Համբարձումյանը պիտի ներկայացներ իսկական ազատամարտիկների ցուցակը, սակայն վատառողջ լինելու պատճառով վերջինս չէր եկել հրավիրված ասուլիսին:

Իսկ ազատամարտիկ Ռուբիկ Ներսիսյանը(Դեդը)  շատ հարցերի հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, որ գոյություն ունի խորհուրդ և ինքը իրավասու չէ միայն իր տեսակետը հայտնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ