26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը G20-ի գագաթնաժողովին կմեկնի 250 հոգանոց պատվիրակությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին պատրաստվում է մասնակցել 250 հոգանոց պատվիրակությամբ: 

Այս մասին տեղեկացնում է գերմանական «DW» լրատվականի թուրքական ծառայությունը՝ հղում անելով թուրք և գերմանացի դիվանագետներից ստացված տեղեկությանը: Ըստ այդ տեղեկության Թուրքիան գերմանական իշխանություններին ներկայացրել է գագաթնաժողովին Էրդողանին ուղեկցող պատվիրակության ցուցակը, որը բաղկացած է 250 հոգուց: Պատվիրակության  անդամներից 60-ից ավելին ոստիկանության աշխատակից է, 5-ը նախարար:

Ըստ տեղեկությունների՝ Անկարան մեկ անգամ փոխել է պատվիրակության կազմը: Առաջին ցուցակում ընդգրկված են եղել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար ԱՄՆ-ի կողմից որոնվող թիկնապահները: Սակայն Գերմանիայի իշխանությունների զգուշացումից հետո ներկայացվել է թարմացված ցուցակ, որտեղից  այդ թիկնապահների անունները հեռացված էին:

Նշվում է, որ Բեռլինին զարմացրել է թուրքական բազմամարդ պատվիրակության ցուցակը: Համեմատության համար նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվիրակությունը բաղկացած 70 հոգուց:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ