26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Լավ օրից չէ

ՀՀ կառավարության նիստին կառավարությանն առընթեր պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ՛՛Ճարտարապետության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին՛՛ որոշման նախագիծը:

Ներկայացնելուց հետո Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց վարչապետին հանձնարարական տալ կոմիտեի հետ կապված բոլոր հարաբերությունները օրենքով կարգավորելու համար: ՛՛Եթե ճարտարապետության ոլորտում քաղաքականություն իրականացնողը, ենթադրվում է, որ կոմիտեն է լինելու, ապա պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն, եթե այսպես մնա, կհակասի ՀՀ Սահմանադրությանը՛՛,-ասաց նախարարը:

Վարչապետը շեշտեց, որ արդեն նման նախադեպեր ունեն՝ Գիտությունների պետական կոմիտեն, Ջրային պետական կոմիտեն, երբ օրենսդրական փոփոխություններ չեն արվել, իսկ Հրայր Թովմասյանն արձագանքեց. ՛՛Մենք եթե վատ նախադեպ ունենք, հիմա պետք է փորձենք օրենքով կարգավորել: Այսինքն՝ բոլոր կոմիտեների վերաբերյալ, որ խնդիր ունենք պետք է փորձենք կարգավորել: Բայց մի մասինը կարգավորված է: Լավ օրից չի, որ չկան արված փոփոխություններ՛՛,-ասաց նախարարը և վարչապետի կողմից հանձնարարական ստացավ ներկայացնելու օրենսդրական կարգավորման առաջարկություններ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ