26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

11 հազար մարդ Հայաստանում ապրում է ստրկության մեջ. Walk Free Foundation-ի տվյալները

Ավստրալական իրավապաշտպան Walk Free Foundation կազմակերպության կազմած համաշխարհային ստրկության Global Slavery Index 2013 ցուցակում հայտնվել է նաեւ Հայաստանը: Ընդհանուր առմամբ ցուցակում հայտնվել է 162 պետություն, որոնց թվում Հայաստանը գրավել է 57-րդ տեղը:

Համաձայն հետազոտությունների տվյալների` Հայաստանի տարածքում ստրկության մեջ գտնվող մարդկանց թիվը կազմում է 10-11 հազար հոգի:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը աղյուսակում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը /15-17 հազար մարդ/, Ադրբեջանը՝ 51-րդ /32-35 հազար/, Թուրքիան՝ 90-րդ /110-130 հազար մարդ/: Ռուսաստանը 49-րդ տեղում է:

Ստրկության ցուցանիշով առաջատար երկրներն են Մավրիտանիան, Հաիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոտ դ՛Իվուարը, Գամբիան, Գաբոնը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Իսլանդիայում, Իռլանդիայում ու Մեծ Բրիտանիայում:

Ընդհանուր առմամբ, համաձայն հետազոտությունների, աշխարհում ստրկության մեջ ապրում է 29,8 մլն մարդ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ