18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Բակո Սահակյանը շնորհավորում է Նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եւ ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ