«Չկան խնդիրներ, կան հարցեր»
Այսօր Աժ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց՝ ՀՀ-ն Վրաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարևորի։
Այնուհետև նա հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից՝ փորձելով տեղեկանալ՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղութամբ:
Նալբանդյանը պատասխանեց՝ ՀՀ-ն ու Վրաստանը լավ հարաբերություներ ունեն, իսկ դա մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չէ, այլ հետևողական քաղաքականության արգասիք։
«Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնեմ՝ չկան խնդիրներ, կան հարցեր, ինչը բնական է հարևան երկրների միջև: Դրանք բազմաթիվ են և մենք կառուցողական հունով լուծում ենք դրանք», – ասաց նախարարը: