17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Երկնքի արքայության մեջ չեն հաշվելու մեր եկեղեցի այցելության կամ Պատարագներին մասնակցության քանակը

«Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենա, և դա շաբաթ օրն ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի ու վեր հանի այն» (Մատթեոս 12:9-15)

Ժողովարանում Քրիստոս շաբաթ օրով բուժեց չորացած ձեռքով մի մարդու։ Փարսեցիներն ավելի շատ մտահոգված լինելով օրենքի պահպանությամբ, քան մարդու հիվանդությամբ, քննադատեցին Քրիստոսին, թե՝ խախտում է օրենքը։ Հիսուս շատ լավ գիտեր օրենքը, բայց հարցն այլ կերպ է ձևակերպում՝ շաբաթ օրը արգելվա՞ծ է բարիք գործել։

Հիսուս, բուժելով այս մարդուն իրականում ոչ թե խախտեց օրենքը, այլ հնարավորություն տվեց, որ վերջինս ապրի օրենքի կայնքով։ Չէ՞ որ այս մարդու համար միշտ շաբաթ էր, քանի որ ի վիճակի չէր աշխատելու։ Ուստի բուժելով նրա ձեռքը հնարավորություն տվեց աշխատելու և շաբաթ օրվա օրենքը պահելու։

Երկնքի արքայության մեջ ոչ թե հաշվելու են մեր եկեղեցի այցելության կամ Պատարագներին մասնակցության քանակը, այլ՝ մարդկանց քանակը, որոնց բարիք ենք գործել։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ