01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վիճակահանությամբ գյումրեցի 11 ընտանիք կացարան կունենա

Գյումրու սոցիալական բնակարանները գրեթե պատրաստ են շահագործման: Դրանց բաշխման համար ստեղծված հանձնաժողովն այսօր երկրորդ նիստն է անցկացրել` քննարկելու կարգն ու պայմանները: Սոցիալական բնակարանների բաշխման վիճակահանությանը մասնակցելու համար դիմողը նախ պետք է համապատասխան հայտը լրացնի ու պայմանագիր կնքի:

Դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի հուլիսի 1-ից, վերջնաժամկետ սահմանված է օգոստոսի 1-ը: 1 ամսվա ընթացքում ընդունված դիմումները կուսումնասիրվեն, կտեսակավորվեն ու կորոշվի, թե ովքեր հնարավորություն կունենան ապրելու այդ բնակարաններում:

Հանձնաժողովի որոշմամբ հստակեցվել է նաև վիճակահանության օրը: Օգոստոսի 20-ին գյումրեցի 11 ընտանիքի համար կացարանի խնդիրը կլուծվի: Հանձնաժողովը հեռուստատեսությունների, մամուլի ու համացանցի միջոցով մեկ ամսվա ընթացքում կիրազեկի հասարակությանը, որպեսզի այն ընտանիքները, որոնք բնակարանի խնդիր ունեն, հասցնեն դիմում ներկայացնել հանձնաժողովին:

Գայգ ՀԸ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ