27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտանիքներին պետք է անապահովությունից հանել՝ ոչ թե նպաստ վճարելով, այլ զբաղվածություն ապահովելով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, որ եթե մեր համակարգը կոչվում է աշխատանքի և սոցիալական հարցերի, սակայն 360 մլրդից աշխատանքի և զբաղվածության ոլորտի համար ծախսվել է մոտ 2 մլրդ՝ կես տոկոսից մի քիչ ավելին։ «Ինչո՞ւ եմ հարցնում, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է հիմնականում աշխատողների իրավունքների պաշտպանությանը։ Բացի այդ տարիներ շարունակ ասում ենք, որ տեսչական բարեփոխումներ պետք է արվեն, որն այդպես էլ չի արվում։ Կուզեի իմանալ ձեր պատկերացումները՝ տեսչական բարեփոխումների, աշխատողների իրավունքների պաշտպանության առումով»,-ասաց Վարդանյանը։

Վերջինս նշեց, որ Կառավարության ծրագրում կա նաև բազմազավակ ընտանիքների խրախուսման ծրագիր, և հետաքրքրվեց՝ ժողովրդագրական խնդրի հետ կապված ինչ հարց է լուծելու այն։ Ի պատասխան Ասատրյանը նշեց, որ հենց ժողովրդագրական վիճակից է, որ 350 մլրդի տրանսֆերները գնում են տարեցների կենսաթոշակներին։ «Համաձայն եմ դիտարկման հետ, որ պետք է զբաղվածության մասն ավելանա։ Մենք պետք է կարողանանք զբաղվածության ծրագրեր իրականացնել աշխատունակ մարդկանց համար։ Այսինքն՝ ընտանիքներին անապահովությունից հանել ոչ թե նպաստ վճարելով, այլ նրանց զբաղվածությունն ապահովելով։ Իսկ տեսչական բարեփոխումների հետ էլ կապված՝ հիմնական մոտեցումը, որ հաստատվեց կառավարության կողմից, այն է, որ աշխատանքային հարաբերություններում երկու կողմերի՝ գործատու-աշխատողի միջև, հնարավորինս նվազագույնի հասցվի վարչարարական միջամտությունը։ Եվ այս իմաստով հիմնական դերակատարությունը պետք է ստանձնեն արհմիությունները»,-ասաց Ասատրյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ