21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ պատ են կառուցում. փոխնախարարը՝ թուրքական մամուլի հրապարակումից

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանագիծը պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին:
 
Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։

Henaran.am-ը Արտաքին գործերի փոխնախարար Շավար Քոչարյանից մեկնաբանություն խնդրեց այս հարցի վերաբերյալ, թե որքանով է սա անհանգստացնող մեզ համար: «Ես չգիտեմ, թե այդ որ լրատվամիջոցներն են լուրեր տարածում: Ի՞նչ պատ են կառուցում»,-ժպտալով արձագանքեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ